HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները բողոք են պատրաստում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշման դեմ

Ներկայացված փաստաթղթերը բավարար են՝ հայտարարելու համար, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Առուշանյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում՝ ձերբակալվածի կարգավիճակում: ՔԿ հաղորդագրության համաձայն՝ նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 34-225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին՝ Առուշ Առուշանյանն ասել էր՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք, իսկ այսօր վաղ առավոտից Զանգեզուրի դարպասների մոտ քաղաքացիները փակել էին քաղաքի մուտքը:

Մեր հարցին՝ ո՞ր գործողությունն է Քննչական կոմիտեն դիտարկում որպես օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու փորձ, փաստաբան Արմեն Մելքոնյանը պատասխանեց, որ իրենք նույնպես այս պահին փորձում են քննիչից ստանալ այդ հարցի պատասխանը: Նշենք, որ նոյեմբերի 10-ից մինչ այս պահը օրենքով սահմանված կարգի խախտմամբ մի շարք քրեական գործեր են հարուցվել, որոնց դեպքում որպես կարգի խախտում դիտարկվել է Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ պայհմաններում հավաք կազմակերպելը: Սակայն այժմ ռազմական դրության պայմաններում հավաքներ կազմակերպելու արգելքը կառավարության որոշմամբ հանված է, ինչից ենթադրվում է, որ Առուշանյանի ձերբակալման հիմքում չի կարող դրված լինել ռազմական դրության պայմաններում հավաք կազմակերպելու հանգամանքը:

Պաշտպան Մելքոնյանն ասաց նաև, որ Առուշանյանը մինչև Քննչական կոմիտե տեղափոխվելը, երբ դեռևս Սյունիքի մարզում է գտնվելիս եղել, հրաժարվել է փաստաբանների  բացակայությամբ ցուցմունք տալ, իսկ այս պահին, երբ արդեն փաստաբանները Քննչական կոմիտեում են, դեռևս չեն որոշել՝ նա ցուցմունք կտա, թե՞ ոչ:

Այս պահին պաշտպանները բողոք են պատրաստում Առուշանյանի ձերբակալման որոշման դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter