HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միացել են համազգային անհնազանդության միջոցառումներին

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միացել են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՊՀ լրատվական ծառայությունը։

«Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Անհնազանդության (գործադուլի) միջոցառումներին միացել են հետեւյալ ֆակուլտետները՝

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Աստվածաբանության ֆակուլտետ

Արևելագիտության ֆակուլտետ

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Իրավագիտության ֆակուլտետ

Հայ բանասիրության ֆակուլտետ

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Պատմության ֆակուլտետ

Քիմիայի ֆակուլտետ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

Ֆարմացիայի ինստիտուտ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն

Մեկնաբանություններ (1)

Աննա Մելիքյալ
Բարև ձեզ ,կարող եմ իմանալ ԵՊՀ ի պատմության ֆակուլտետի կովկասագիտություն բաժնի համար ինչ քննություններ են անհրաժեշտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter