
Կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք է հաստատվել, մահացել է 17 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, ընդհանուր` 154602, որոնցից 134586-ը` առողջացած, 2673-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2459 թեստավորում: Կա 1410 առողջացած, գրանցվել է 17 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել