HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբանները երթ են սկսել՝ ռազմական դրությունը վերացնելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով

Փաստաբանների պալատի հարյուրավոր փաստաբաններ այս պահին երթով շարժվում են դեպի Ազգային ժողով՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու, իշխող «Իմ քայլը» խմբակցության փաստաբան եղած պատգամավորներին մանդատը վայր դնելու պահանջ ներկայացնելու համար:

Առավոտյան ժամը 10:40-ից նրանք սկսել են հավաքվել Փաստաբանների պալատի շենքի դիմաց, որտեղ էլ մեկնարկել է երթը:

Պալատի մոտ հավաքված փաստաբանները ստորագրում էին իրենց անվան դիմաց, որից հետո պետք է սկսեին երթը: Չնայած այն սկսվեց սահմանված ժամից շուրջ կես ժամ ուշ՝ բոլոր ներկաները ստորագրել չհասցրին:

Այս պահին երթը Բաղրամյան պողոտայում է: Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր այն մասին, որ դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին իր գործընկերների հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն: ՓՊ նախագահը հայտնել էր, որ ներկայացնելու են հետևյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը,

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:

«Մենք՝ փաստաբաններս, ցանկանում ենք մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում: Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»,- ասված էր Զոհրաբյանի հայտարարության մեջ:

12:27 լրացված

Փաստաբանները հավաքած փաստաթղթերը ներկայացրին Ազգային ժողով, իսկ այժմ երթը շարունակվում է դեպի Գլխավոր դատախազություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter