HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումն ապօրինի է ճանաչել: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Առուշանյանը քիչ առաջ արդեն ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ Առուշանյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 34-225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին՝ Առուշ Առուշանյանն ասել էր՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք, իսկ երեկ՝ դեկտեմբերի 21-ին՝ վաղ առավոտից սյունեցիները փակել էին մուտքը Սյունիքի որոշ քաղաքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter