HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ Պետդուման թույլատրել է Ռոսկոմնադզորին արգելափակել ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ «խտրականություն» և «գրաքննություն» իրականացնող սոցցանցերին

Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական այն նախագիծը, որը Ռոսկոմնադզորին իրավունք է տալիս արգելափակելու ցանցային այն ռեսուրսները, որոնք «գրաքննություն» են անում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։ Այդ մասին նշվում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայք էջում։ Ռուսաստանում արգելափակման վտանգի առաջ են կանգնում YouTube-ը, Facebook-ը, Twitter-ը և սոցիալական այլ ցանցեր։ 

Օրենսդրական նախագծի հեղինակներն են Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշթեյնը և սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Օրենսդրական նախագծի համաձայն՝ Ռոսկոմնադզորը իրավունք կունենա ամբողջությամբ կամ մասամբ արգելափակելու այն ռեսուրսները, որոնք Ռուսաստանի տարածքում «ազգային, լեզվական և ծագման հիմքերով սահմանափակում են էական տեղեկատվությունը»։ 

Բացի այդ, Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական այն նախագիծը, որը փետրվարի 1-ից սոցիալական ցանցերին կպարտադրի ինքնուրույն հայտնաբերել և արգելափակել «անօրինական բովանդակությունը»։ Օրենքը սոցիալական ցանցերին կպարտադրի սահմանափակել հասանելիությունը այն տեղեկատվությանը, որը «ակնհայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտում հասարակության, պետության, Ռուսաստանի սահմանադրության նկատմամբ, ինչպես նաև պարունակում է զանգվածային անկարգություններ հրահրելու, ծայրահեղականության և չարտոնված հանրային միջոցառումներին մասնակցելու կոչեր պարունակող տեղեկատվություն»։

Օրենքով սահմանվել է նաև, որ սոցիալական ցանցերը պետք է ինքնուրույն մոնիթորինգի ենթարկեն իրենց բովանդակությունը և արգելափակեն անօրինական բովանդակությունը։ Խոսքը գնում է պորնոգրաֆիկական պատկերների, երեխաներին կյանքի համար վտանգավոր և անօրինական գործողությունների դրդող տեղեկատվության, թմրանյութերի պատրաստման, ինքնասպանության իրականացման միջոցների և այլ արգելված տեղեկատվության մասին։

 Իլյուստրացիան՝ Sam Woolley-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter