HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության քննությունն ընդմիջվել է․ սյունեցիները դատարանի դիմաց են

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու քննչական կոմիտեի միջնորդության քննությունն այսօր սկսվել և ընդմիջվել է մինչև ժամը 11:00-ն։ Այս մասին ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Դատական նիստը բացվել, ապա ընդմիջվել է ժամը 20:40-ի սահմաններում։ Մելքոնյանն ասում է՝ շուրջ 300 էջ նյութերին ծանոթանալու համար իրենց ընդամենը 2 Ժամ, 20 րոպե ժամանակ է տրվել։

Նշենք, որ այսօր՝ այն ժամանակ, երբ Առուշ Առուշանյանը ներկայացել էր քննչական կոմիտե, որպեսզի նրան մեղադրանք առաջադրեին, սյունեցիները հավաքվել էին շենքի դիմաց ու պահանջում էին նրան ազատ արձակել։ Այդ ժամանակ քննչական կոմիտեում էր նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն, ում ևս այսօր մեղադրանք է առաջադրվել։

Այժմ ակցիայի մասնակիցները Շենգավիթի դատարանի դիմաց են իրենց բողոքն արտահայտում՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդում իրականացնելու առիթով։ Դատարանի դիմաց են նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ: Նա իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter