
Ժամը 13:00-ի դրությամբ Կառավարության շենքի մոտից բերման ենթարկվածների թիվը հասել է 69-ի
Կառավարության շենքի հարակից տարածքում այսօր աննախադեպ թվով ոստիկան կա:
Շուրջ չորս ժամ է՝ քաղաքացիները խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում շենքի հարակից տարածքում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանները հսկում են Կառավարության բոլոր մուտքերը։
Իրավիճակը շենքի հարակից տարածքում պարբերաբար լարվում է, ոստիկանները փորձում են քաղաքացիներին դուրս հանել փողոցների երթևեկելի հատվածներից, և այս գործողությունների ընթացքում քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունենում:
Ոստիկանության լրատվական ծառայությունy «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ ժամը 13:00-ի դրությամբ՝ ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը 69 է:
Նշենք, որ թեև ակցիայի մասնակիցները մտադիր էին Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ դուրս գալ Կառավարության շենքից, նրա մեքենան շենքից արդեն հեռացել է:
Մեկնաբանել