HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնում կրկին Կարեն Առուստամյանի թեկնածությունն է առաջադրել

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունը շուրջ մեկ ամիս առաջ էր առաջարկվել, սակայն նա չստացավ բավարար ձայներ, քանի որ անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայների կողմ քվեարկություն: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չէին մասնակցում, «Իմ քայլից» անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին եկել փակ գաղտնի քվեարկությանը:

Կարեն Առուստամյանը 2005 թվականից սկսած աշխատել է Վերահսկիչ պալատում (այժմ` Հաշվեքննիչ պալատ), տնտեսագիտության թեկնածու է, անկուսակցական:

Թեկնածուն խոսեց իր տեսլականի մասին, որի մասին ասել էր դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում: Հարցը դրվեց քվեարկության՝ արժանանալով դրական եզրակացության: Հանձնաժողովի անդամները թեկնածուին, ընտրվելու պարագայում, հաջողություններ մաղթեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter