
Կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք է հաստատվել, մահացել է 19 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, ընդհանուր՝ 156763 դեպք, որոնցից 137815-ն` առողջացած, 2733-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 578776 թեստավորում: Երեկ կատարվել է 2866 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ կա 1049 առողջացած, գրանցվել է 19 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 671 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել