HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Շուռնուխի գյուղապետ. «Ռուսաստանի հետ ոնց կարող եք, մի բան արեք, մեր հողը մնա մեր ձեռը»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» աշխատանքային քննարկմանը խմբակցության քարտուղար Արման Աբովյանը զանգահարեց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում այս պահին համայնքում: Հակոբ Արշակյանն ասաց, չափագրումներ են արել GPS-ով, այդ պրոցեսին ներկա են եղել ադրբեջանցիներ, ռուսներ ու Հայաստանի ԱԱԾ-ն: Երբ Շուռնուխի գյուղապետը ԱԱԾ պաշտոնյայից հետաքրքրվել է, թե իր ներկայությունն արդյոք պետք է այդ գործընթացին, վերջինս ասել է՝ ոչ:

Գյուղապետը կոչ արեց պատգամավորներին անել ամեն ինչ, որպեսզի վիճելի համարվող տարածքները չզիջեն: «Խնդրում եմ խորհրդարանին ավելի աչալուրջ լինել, Ռուսաստանի հետ ոնց կարող եք, մի բան արեք, մեր հողը մնա մեր ձեռը»,- ասաց նա:

«Գյուղի հիմնական մայրուղու ձախ մասում է էդ թաղամասը, որը վիճելի տարածքում է, 12 բնակելի տուն կա էդ թաղամասում, էդտեղ է նաև նախկին փոստի շենքը: Թե կոնկրետ որ մասով ինչ է անցելու, չգիտեմ, առայժմ ոչ մի հստակ տեղեկություն չունենք, դեռ քննարկման փուլ է»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ օրեր առաջ Շուռնուխ է այցելել Գորիսից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը` վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են:

Լուսանկարը` Armeniasputnik.am-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter