
Գրանցվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք. մահացել է 18 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 485-ով՝ ընդհանուր կազմելով 157 834: Նախօրեին կատարվել է 2258 թեստավորում (ընդհանուր՝ 583 644): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 16 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2768 է:
Առողջացել է ևս 444 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 139 113-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15280 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 673 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել