
Կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք, ընդհանուր՝ 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում: Երեկ կատարվել է 1413 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ կա 562 առողջացած, գրանցվել է 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 674 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել