HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Վանեցյանին չկալանավորելու որոշման դեմ

Դատախազությունը բողոքարկել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանին չկալանավորելու գործով վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝  նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, Վանեցյանը նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մասին է։

Գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը վերը նշված անձանց մեղադրանք առաջադրելիուց հետո նրանց կալանավորելու միջնորդություններ է ներկայացրել դատարան։ Առաջին ատյանի դատարանում միջնորդությունները մերժվել են, իսկ վերաքննիչ դատարանում մերժման վերաբերյալ որոշումները մնացել են անփոփոխ։ Այս պահին վճռաբեկ բողոք ներկայացվել է միայն Արթուր Վանեցյանի վերաբերյալ որոշման դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter