HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝  նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, Վանեցյանը նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մասին է։

Վանեցյանը քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է, սակայն նոյեմբերի 15-ին դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու նրան ազատ արձակել, որից հետո քննվել է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել և մերժել է նույն գործով մեղադրյալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter