
Ծառուկյանի նախապայմանն է, որ Փաշինյանը արտահերթ ընտրությունների ժամանակ չլինի վարչապետի պաշտոնակատար
«Այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է վարչապետ Փաշինյանի հրաժարականը. դա միակ ելքն է»: Նման համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում:
Այսօր Ծառուկյանը վարչապետի հետ փակ հանդիպման էր, և ըստ ԲՀԿ նախագահի՝ նույն միտքն ասել է Փաշինյանին: Ծառուկյանը Փաշինյանին ասել է նաև, որ արտահերթ ընտրությունների ժամանակ վերջինս չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար:
«Երբ դա լինի ընդունելի, մնացածի մասին կխոսենք»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ներքաղական հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել