HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լրագրողներ առանց սահմանների. 2020 թվականին աշխարհում սպանվել է առնվազն 50 լրագրող

2020 թվականին աշխարհում մասնագիտական գործունեության իրականացման պատճառով սպանվել է առնվազն 50 լրագրող կամ ԶԼՄ-ների այլ աշխատակիցներ։ Այդ մասին պարզ է դառնում «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության (RSF) աշխարհում խոսքի ազատության վերաբերյալ զեկույցի երկրորդ մասից, որը հրապարակվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին։

RSF-ի տվյալներով՝ 2020 թվականին զոհված լրագրողների մեծ մասը սպանվել են այն պատճառով, որ հոդվածներ են պատրաստել կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և շրջակա միջավայրի աղտոտման մասին։ Իրավապաշտպանների կարծիքով՝ լրագրողների համար վտանգավոր երկրների շարքում են Մեքսիկան, Իրաքը, Աֆղանստանը, Հնդկաստանը և Պակիստանը։

«Յուրաքանչյուր լրագրողի սպանություն հարձակում է յուրաքանչյուր մարդու անկախ և ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միխայել Ռեդիսկեն՝ մեկնաբանելով զեկույցում առաջ քաշված եզրակացությունները։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում հարյուրավոր լրագրողներ դարձել են կորոնավիրուսի համավարակի զոհ։ Փաստաթղթի հեղինակները չունեն տվյալներ, թե ԶԼՄ-ների քանի աշխատակիցներ են վարակվել կորոնավիրուսով՝ մասնագիտական պարտականությունների իրականացման ժամանակ։ Սակայն RSF-ի փորձագետները նշում են, որ առնվազն երեք լրագրող, բժշկական վատ սպասարկման պատճառով, կորոնավիրուսով վարակվել է բանտում։ Այդ դեպքերը գրանցվել են Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում և Ռուսաստանում։

Զեկույցում նաև նշվում է, որ վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ՝ դեկտեմբերի 12-ին լրագրող է մահապատժի ենթարկվել։ Հիշեցնենք, որ Իրանում մահապատժի էր ենթարկվել լրագրող Ռուհոլլա Զամը։

Կազմակերպության տվյալներով՝ ԶԼՄ-ների աշխատակիցների երկու երրորդը, որոնք մահացել են 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ը միջակայքում, զոհվել են հակամարտությունների շրջաններից դուրս։ Ընդ որում, լրագրողներից միայն մեկն է զոհվել իր հայրենիքի սահմաններից դուրս։

Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիներին աշխարհում, լրագրողական գործունեության պատճառով, սպանվել է առնվազն 937 մարդ։ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 53։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանություններ (1)

Միհրան
Միհրան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter