
Գրանցվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք. մահացել է 13 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 582-ով՝ ընդհանուր կազմելով 158 878: Նախօրեին կատարվել է 3508 թեստավորում (ընդհանուր՝ 591 048): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 10 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2807 է:
Առողջացել է ևս 902 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 141 844-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 13 548 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել