COVID շտապօգնության շուրջօրյա ծառայություն՝ 8033
Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033:
«Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա»,- տեղեկացնում է նախարարությունը։
Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում:
Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Հեռախոսահամարն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել