Կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք, ընդհանուր` 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 595876 թեստավորում: Երեկ կատարվել է 1973 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ կա 554 առողջացած, և գրանցվել է 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել