HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՌԴ ՊՆ․ Արցախ է վերադարձել ընդհանուր 47 055 քաղաքացի, ականազերծվել է 410 հեկտար տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 57 քաղաքացի, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։ Նոյեմբերի 14-ից սկսած Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել 47 055 արցախցի։ Այս մասին նշված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հրապարակած տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները մարտական գործողությունների շրջաններում։ Նոյեմբերի 23-ից սկսած՝ չպայթած զինամթերքներից մաքրվել է ընդհանուր 409,6 հեկտար տարածք, 160,3 կմ ճանապարհ և 617 շինություն, այդ թվում՝ 22 հատուկ նշանակության օբյեկտ։ Այս ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է 18 138 պայթյունավտանգ առարկա։

Խաղաղապահ զորախմբի կազմում գործող բժշկական բրիգադը հրադադարի հաստատումից հետո բուժօգնություն է ցուցաբերել 1069 բնակչի, այդ թվում՝ 134 երեխաների։

Ռուս խաղաղապահների ջանքերով Արցախում վերականգնվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ըստ հունվարի 2-ին հրապարակված տեղեկագրի՝ Լեռնային Ղարաբաղում գործում է ռուս խաղաղապահների 23 դիտակետ, որտեղ նրանք իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։

Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter