
Կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, ընդհանուր` 160544 դեպք, որոնցից 145759-ն` առողջացած, 2878-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 600306 թեստավորում:
Երեկ կատարվել է 1601 թեստավորում, առողջացել է 928 անձ, մահացել՝ 14:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 692 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել