
Գրանցվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք. մահացել է 12 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 309-ով՝ ընդհանուր կազմելով 160 853: Նախօրեին կատարվել է 1462 թեստավորում (ընդհանուր՝ 601 768): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 12 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2890 է:
Առողջացել է ևս 817 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 146 576-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 695 քաղաքացի:
Մինչև օրս արձանագրվել է մահվան 692 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել