
Կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, ընդհանուր` 161054 դեպք, որոնցից 147388-ն` առողջացած, 2901-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10070 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 602986 թեստավորում: Երեկ կատարվել է 1218 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 812 մարդ առողջացել է, գրանցվել է 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել