
Կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք, ընդհանուր` 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում: Երեկ կատարվել է 1700 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ 573 մարդ առողջացել է, գրանցվել է 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 696 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել