
Կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում: Երեկ կատարվել է 1025 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ 561 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 2 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 702 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել