HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արցախում ռուս խաղաղապահներն ականազերծել են 479 հեկտար տարածք և 183 կմ ճանապարհ (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, 2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական ստորաբաժանման ծառայողները ականազերծել են 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 701 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 22 օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազար պայթյունավտանգ առարկա։

Ստեփանակերտի մոտակայքում ականազերծման աշխատանքներ կատարելիս ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս զինծառայողներին զերծ մնալ ականազերծման վտանգներից և ապահովել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայտնաբերված զինամթերքը տեղափոխվում է հատուկ կահավորված տեղանք և ոչնչացվում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, վնասազերծվում են տեղում։

***

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter