HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Նուր Օթան» կուսակցությունը հաղթել է Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում

Ղազախստանի իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցությունը հաղթել է կիրակի օրը՝ հունվարի 10-ին, կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների գրեթե 71,09 %-ը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԿԸՀ քարտուղար Սաբիլա Մուստաֆինան։

Խորհրդարան են անցել նաև «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունը՝ ստանալով ձայների 10,95 %-ը, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (9,1 %)։ Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 7 %-անոց ընտրաշեմը։

Ընտրությունների վերջնական արդյունքները Ղազախստանի ԿԸՀ-ն կամփոփի մինչև հունվարի 17-ը։ Երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը նաև «Նուր Օթան» կուսակցության առաջնորդն է, արդեն իսկ շնորհավորել է կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։ 

Ղազախստանում խորհրդարանական նախորդ ընտրությունները կայացել են 2016 թվականին։ Այն ժամանակ «Նուր Օթան» կուսակցությունը ստացել էր ձայների 82 %-ը, իսկ 2012 թվականին՝ 81 %-ը։

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը Ղազախստանի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որի ընթացքում, միայն Ալմա Աթայում, բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։ Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևն էլ խոստացել էր ցուցարարների նկատմամբ չիրականացնել «ռեպրեսիվ գործողություններ»։ «Ինչպես պարզվեց, բողոքի տրամադրություններն առկա են աշխարհի բոլոր երկրներում։ Այդ իսկ պատճառով, ինչ վերաբերում է ոստիկանությանը, այն ամբողջությամբ կգործի օրենքի սահմաններում»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Ղազախստանի ԿԸՀ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter