HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք. մահացել է 18 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 485-ով՝ ընդհանուր կազմելով 163 128: Նախօրեին կատարվել է 2093 թեստավորում (ընդհանուր՝ 613 908): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 10 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2951 է:

Առողջացել է ևս 644 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 151 246-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 715 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter