HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Մեկ օրվա ընթացքում հաստատվել է հիվանդության 448 նոր դեպք, մահացել է 12 մարդ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520 թեստավորում, որից 2612-ը՝ երեկ: Հունվարի 13-ին առողջացածների թիվը 603 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter