HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Քարին Տակի մեկ բնակչի աճյուն

Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Արցախի Քարին Տակ գյուղի բնակիչ Ալվարդ Թովմասյանի դին։ Այս մասին «Հետքին» հայտնեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 58-ամյա կնոջ մարմինը գտել են տան բակում, հարազատները ճանաչել են նրան հագուստից։ Մարմինը անճանաչելի էր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Պատերազմից հետո մարտական գործողությունների վայրերում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Երեկ՝ հունվարի 13-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվել Թալիշի, Հադրութի, Քարինտակի և Մատաղիսի ուղղություններով։ Տվյալ տարածքներում զինծառայողների մարմիններ չեն հայտնաբերվել։ Մինչ օրս մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է:

Այսօր՝ հունվարի 14-ին, ադրբեջանական կողմի առաջարկով որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Արցախի արտակարգ իրավիճակների  պետական ծառայության փոխանցմամբ՝ հետաձգումը կապ չունի երեկվա ադրբեջանական կողմի դրսևորած ագրեսիայի հետ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանը։

Լուսանկարում՝ Ալվարդ Թովմասյանը, 29 հոկտեմբերի, 2020թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter