HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստն այսօր չի կայանալու։ Այս մասին «Հետք»-ին ասաց գործով պաշտպաններից Վաչագան Քոսյանը։ Նա ներկայացնում է գործով ամբաստանյալ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի շահերը, որն օրեր առաջ մահացել է։ Պաշտպան Քոսյանն ասաց, որ Գալստյանի հարազատների հետ հնարավորություն չի եղել քննարկել՝ նրա մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն համաձայն են լինելու, թե՞ պահանջելու են նրան արդարացնել։

Նիստի հետաձգման պատճառը, սակայն, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առողջական խնդիրներն են։ Դատարան համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել այն մասին, որ Կարապետյանը հիվանդանոցում է։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործով անցնում է հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter