
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված բացարկի վերաբերյալ: Մարտիրոսյանն, ով դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է, կշարունակի պաշտպանել Սերժ Սարգսյանի և մյուսերի մեղադրանքը:
Հիշենցնենք, որ դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացվել երեկ՝ գործով առաջին դատական նիստի ընթացքում: Սարգսյանի պաշտպանները գտնում են, որ Մարտիրոսյանը ոչ միայն չի արձագանքել գործի նախաքննության ընթացում վարույթն իրականացնող ՀՔԾ-ի խախտումներին, այլև ինքն էլ է թույլ տվել խախտումներ:
Դատարանում քննվող գործը վերաբերում է պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում և յուրացնում կատարելուն: Դրանով անցնում է հինգ անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Լուսանկարում՝ դատավոր Վահե Միսակյանը
Մեկնաբանել