HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զ. Սինանյան. «Պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է»

«Այս պատերազմից հետո բոլորի մոտ հոգեբանական շոկային իրավիճակ է, ինչի արդյունքում պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը  բարդացել է»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա՝ Սփյուռքում մամուլի ջախջախիչ մեծամասնությունը վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, և այդ ուժերը ներկայացնում են իրենց այլընտրանքային իրականությունը: 

«Օրինակ՝ եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում տեղի ունեցան մասսայական ցույցեր, բայց մենք գիտենք, որ դա իրականությունից շատ հեռու է»,- ասաց նա:

Lրագրողի այն հարցին, թե արդյոք Սինանյանը հավատում էր, որ մենք պատերազմում հաղթելու ենք, վերջինս պատասխանեց, որ ներքին տեղեկատվություն ինքը չի ստացել, բաց տեղեկատվական կայքերից հասկացել է, որ մեր գործերը լավ չեն, բայց չի պատկերացրել, որ իրավիճակն այդքան վատ է:

«Հայաստան» հակմահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկի մասին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այն կվնասի հիմնադրամի հեղինակությանը, եթե բացատրական աշխատանք չտարվի, թե գումարներն ինչ նպատակով են օգտագործվում և ինչքանով են համընկնում այն նպատակների հետ, որոնց համար հավաքվել են։

«Ճիշտ բացատրական աշխատանք չտանելու դեպքում խնդիր կառաջանա: Բայց էդ բացատրությունը կա, պարզապես մարդկանց պետք է հասանելի դարձնել»,- ասաց Սինանյանը:

Ըստ հանձնակատարի՝ հիմադրամից Կառավարությանը փոխանցված գումարը նման արձագանքի չէր արժանանա, եթե Հայաստանը պատերազմում հաղթեր կամ պատերազմն ունենար պակաս ցավալի ավարտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter