HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը հաջողվել է պարզել

Երեկ՝ հունվարի 17-ին, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին Կուբաթլուի և Ջաբրայիլի ուղղություններից։ Նրանցից մեկի ինքնությունը հաջողվել է պարզել, գրպանում առկա անձնական իրերի շնորհիվ։ Արսեն Մամիկոնյանի մարմինը գտել են Կուբաթլուի ուղղությունից։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Երկու զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 18-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղություններով։

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1238 մարմին։

Լուսանկարը՝ Արցախի ԱԻՊԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter