
Կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք է հաստատվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, ընդհանուր՝ 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 624153 թեստավորում: Երեկ կատարվել է 842 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ առողջացել է 292 մարդ, գրանցվել է մահվան 6 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել