HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երաշխավորներին պահանջ կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին ներկայացնելուց հետո

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի նպատակը երաշխավորության համակարգի բարեփոխումն է:

Այն ընդունվեց 115 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Փոփոխությունների համաձայն` երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունները լինելու են ոչ թե համապարտ, այլ սուբսիդիար (լրացուցիչ): Սա նշանակում է, որ երաշխավորին պահանջ կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայացնելուց հետո, նույն կերպ գույքի բռնագանձումն էլ կարող է իրականացվել միայն հիմնական պարտապանի գույքի բռնագանձումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter