HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընթացքի ժամանակ ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր. նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել: Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ Կառավարությունն առաջարկել է այդ խախտման համար կիրառել մեկ տուգանային միավոր:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով` ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկել է մեկ տուգանային միավորի փոխարեն կիրառել 0,5 միավոր: Առաջարկն ընդունվել է` հաշվի առնելով կատարված հանցանքի նվազ վտանգավորության աստիճանը:

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը կհանգեցնի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Նախագծի քննարկումն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter