HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հայտնաբերվել է 7 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին

Հունվարի 18-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին: 

Քաղաքացու ինքնությունը հաջողվել է պարզել, նա 1976 թվականին ծնված Արսեն Ղահրամանյանն է: Վերջինիս հաջողվել է ճանաչել հագուստից, գրպանում եղել է նրա բջջային հեռախոսը: Արսեն Ղահրամանյանի և ևս 1 զինծառայողի մարմին գտել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

7 զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Զինծառայողներից 5-ի մարմինը գտել են Ջրականի (Ջաբրայիլի), իսկ 1-ինը` Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչատարածքից:

Հունվարի 19-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով, նաև Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից դուրս մնացած վարչատարածքում:

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1246 աճյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter