HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն կմասնավորեցվի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցնել: Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ընկերությունը պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում և շինություններում՝ իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների և այլ վթարների կանխարգելմանն ուղղված  միջոցառումներ, իսկ վթարների դեպքում՝ փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով): Այն Հայաստանի Հանրապետությունում միակ նման ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Բաբայանի խոսքով` մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետևանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի և որակյալ ծառայության մատուցման համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ընկերությունը բացառիկ կարևոր գործառույթներ է կատարում, արդյոք կա երաշխիք, որ մասնավորեցումից հետո վերջինիս պրոֆիլը կպահպանվի: Պատգամավորը մտավախություն հայտնեց, որ ընկերության տարբեր գործառույթներից միայն գազաբալոնների փորձարկմամբ ընկերություններ հիմնվեն, իսկ մյուս գործառույթները չկատարվեն:

Նարեկ Բաբայանն արձագանքեց, որ հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկմամբ այդ հարցը ևս շոշափվել է: Բաբայանը հիշեցրեց, որ Հայաստանում երկու փակ հանքավայր է գործում, այսինքն` ընկերությունն այդ հանքավայրերում է գործունեություն ծավալում, հետևաբար այդ հանքավայրերը կարող են նման ընկերություններ ստեղծել ու մատուցել նման ծառայություն: Ըստ Բաբայանի` ԱԻՆ-ը նպատակահարմար չի համարում, որ ընկերությունը մնա ՓԲԸ, և պետությունը ներդրումներ կատարի, ավելի լավ է, որ այն մասնավորեցվի, և մասնավոր ընկերությունը ներդրում կատարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter