
Հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն
Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում Մեխակավանից հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն: Մարմինն անճանաչելի է եղել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:
Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ «Հունվարի 20-ը Ադրբեջանում համարվում է սգո օր` «Սև հունվար», դրա համար էլ մեզ թույլ չեն տվել որոնողական աշխատանքներ իրականացնել, բացի այդ եղանակային անբարենպաստ պայմաններ են, աշխատանքներն ապարդյուն կանցնեին, եթե անգամ իրականացվեր»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 աճյուն:
Մեկնաբանել