
Գրանցվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք. մահացել է 16 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 309-ով՝ ընդհանուր կազմելով 165 221: Նախօրեին կատարվել է 2028 թեստավորում (ընդհանուր՝ 628 405 ): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 9 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3016 է:
Առողջացել է ևս 357 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 153 857-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել