
Ընթացքի ժամանակ ծխելու համար կհանվի 0,5 տուգանային միավոր. նախագիծն ընդունվեց
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ անձնական տրանսպորտային միջոցների վարորդներից ընթացքի ժամանակ ծխելու համար հանվելու է 0,5 տուգանային միավոր: Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը հանգեցնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:
Մեկնաբանել