HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռաբլուրում ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 46-ամյակի առթիվ հոգեհանգստյան արարողություն է մատուցվել

Հունվարի 20-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակի առիթով, հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրում, Հայկական նորագույն ազատագրական պայքարի և Արցախյան ազատամարտի ճանապարհին զոհնած հազարավոր նահատակների հիշատակին: Այս մասին ասվում է Հայկական Ժողովրդային Շարժման Երևանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Արարողությանը, որ կատարվեց Մայր Աթոռի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, ներկա էին ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկներ, Հայկական ժողովրդային շարժման ներկայացուցիչներ և աջակիցներ:

Ներկաները նաև հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին՝ այցելելով նրանց շիրիմներին»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter