HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Ավինյան. «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»

Այս պահի դրությամբ կա դուրս բերված 3439 զինծառայողի մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե որքան են կազմում 44-օրյա պատերազմի զոհերը:

Ավինյանի խոսքով` այս թվերը նախնական են, և ըստ դրանց` 766 մարմին ԴՆԹ հետազոտման փուլում է, և նույնականացումից հետո ավելի հստակ տվյալներ կլինեն:

Ավինյանն ընդգծեց` ո՛չ զոհերի, ո՛չ էլ անհետ կորածների թվեր չի ուզում ասել, քանի որ այդ ցուցակները վերջնականացվելուց հետո ՊՆ-ն հրապարակելու է:

«Ուզում եմ շեշտել, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը, ՊՆ-ն վերջնական ցուցակները կհրապարակի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, Ավինյանն առանաձնացրեց անդամահատման խնդիր ունեցողներին՝ նշելով, որ այդ թիվը չի գերազանցում 150-ը: Փոխվարչապետի խոսքով` վերջիններիս պետական միջոցների հաշվին  լավագույն ստանդարտներով պրոթեզավորում է տրամադրվելու, ապահովվելու է նաև սպասարակումը: Ավինյանը հայտնեց, որ վաղը Կառավարության նիստում այդ գործընթացի վերաբերյալ որոշում է ընդունվելու` պրոթեզավորման ընթացակարգը պարզեցվելու է և անհատական մոտեցում է ցուցաբերվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter