HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանիա Թրամփը լքել են Սպիտակ տունը՝ երկրի նախագահի պաշտոնական կեցավայրը, որը գտնվում է Վաշինգտոնում։ Այդ մասին հայտնում է CNN-ը, որն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում է նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ 

Թրամփը մեկնել է Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազա, որտեղ կայացել է հրաժեշտի կարճ արարողություն։ Այնտեղից Թրամփը կմեկնի Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքի Մար ա Լարգո ամառանոց։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր 73 մարդու համաներման և ևս 70 մարդու պատժաչափի մեղման մասին։ Ինչպես ակնկալվում էր, համաներման տակ չհայտնվեցին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդվարդ Սնոուդենը և WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Բացի այդ, Թրամփը հրաժարվել է ինքն իրեն, իր ընտանիքի անդամներին և մերձավորներին համաներելու գաղափարից։ Այդպիսի որոշում նա կայացրել է իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական վերջին ընտրությունները կայացել էին 2020 թվականի նոյեմբերին, որի արդյունքներով հաղթող էր ճանաչվել դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ ստանալով 306 ընտրիչների ձայներ: Հանրապետական կուսակցության թեկնածու, ընտրությունների պահին գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել էր 232-ը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter