HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային օրեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում, որով նախատեսում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և 7-ը աշխատանքային օրեր դարձնել։

Էկոնոմիկայի նախարարությունը նաև փորձել է գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։ Նախարարությունը տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։

Էկոնոմիկայի նախարարության նախնական գնահատականներով՝ վերը նշված օրերը աշխատանքային դարձնելու արդյունքում տնտեսությունն այսպիսի ցուցանիշներ կգրանցի․

  • համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88,6 մլրդ դրամով,
  • համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից
  • առևտրրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով,
  • արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 մլրդ դրամով,
  • ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33,9 մլրդ դրամով,
  • գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3,5 և 2,9 մլրդ դրամով։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում, ըստ էկոնոմիկայի նախարարության, դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը աշխատանքային սահմանելու դեպքում կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը։

Հավելենք, որ այս նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի Ազգային ժողով։

Լուսանկարը՝ արխիվային / © Անի Սարգսյան / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter