
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը: Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Վերջինիս կենսագրական տվյալները ներկայացրեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ջհանգիրյանը 1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, Գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2012 թվականին պատգամավոր է ընտրվել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համապետական ցուցակով:
Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն հայտնեց քաղաքական մեծամասնությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, ընդդիմադիր խմբակցություններին էլ՝ շահագրգիռ քննակումների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել