HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Նախատեսվում է լրացնել ենթակարանտինային վնասատուների ցանկը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ բույսերի կարանտինով զբաղվող լիազորված մարմինների ղեկավարներըինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները օրերս քննարկել են բուսասանիտարական ոլորտին վերաբերող օրենսդրության թարմացմանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, քննարկման ժամանակ նշվել է, որ նորմատիվ իրավական ակտերի թարմացումն ու արդիականացումը շատ կարևոր է, հատկապես բիզնեսի համար, քանի որ թույլ կտա պարզեցնել նաև կարանտինային վերահսկողություն իրականացնող ծառայությունների գործառույթները։

Նաև, հաշվի առնելով աշխատանքային փորձը, նախատեսվում է լրացնել ենթակարանտինային վնասատուների ցանկը «սնկային միկելիում» կետով, ինչպես նաև՝ պահանջներ մշակել տորֆի նկատմամբ՝ բազմաթույն սապատավոր ճանճի՝ Megaselia scalaris (Loew) առկայության մասով, քանի որ, ինչպես հայտնում է ԵՏՀ-ն, այն «վտանգավոր վնասատու է և չպետք է մտնի Միության տարածք»։

 Սապատավոր ճանճը (Megaselia scalaris (Loew)) տարածված վնասատու է, համարվում է խոլերիայի կրող։ Հաճախ վարակում է ալյուրը, սոյան, կարտոֆիլը, բանանը, սեխը, պանիրը, ձուկը։ Այն կարող է զգալի վնաս հասցնել նաև սնկերի տնկարկներին։

Բացի այդ, կարող է վարակել ինչպես կենդանիներին, այնպես էլ՝ մարդկանց։

Օրինակ, մի շարք սապատավոր ճանճեր ունակ են ներթափանցելու մաշկի վերքերի, աղիների, թոքերի, աչքերի լորձաթաղանթի մեջ, և միզասեռական համակարգի օրգաններ։

Ենթակոմիտեի անդամները մշակել են Միության օրենքում փոփոխություններ կատարելու հետագա գործողությունների պլան, որոնցով, մասնավորապես, կարանտինային բուսասանիտարական ապրանքների նկատմամբ կիրառվող ժամանակավոր միջոցներին վերաբերող տերմինները ևս պետք է ներառվեն ԵԱՏՄ մասին Համաձայանագրի մեջ։

Քննարկման ժամանակ Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվել էր ԵԱՏՄ մասին Համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնել նաև սերմացուի և տնկանյութի ներկրման կարգավորման մասով, սակայն այդ հարցը Ենթակոմիտեի անդամների կողմից աջակցություն չի ստացել։

Փոխարենը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների վարչության ենթակոմիտեի անդամներից մեկն առաջարկել է լրամշակել այդ հարցը արդեն իսկ գոյություն ունեցող Համաձայնագրի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter