HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ

Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:

Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ, այդ իսկ պատճառով էլ արդարադատության նախարարությունը վերը նշված փոփոխություններն է առաջարկում։

Հավելենք, որ այս նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի Ազգային ժողով։

Լուսանկարը՝ արխիվային / © Արմեն Երամիշյան / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter